-
05.10.2020|
12:43
Շվեդիայի ԱԳ նախարար Էնն Լինդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ խաղաղ բանակցությունների, երբ Լեռնային Ղարաբաղում վերջին շաբաթներին հակամարտությունը վերաճել է ռազմական բախումների: Նա այլ երկրներին կոչ է արել դադարեցնել ռազմական բախմանը մասնակցությունը, հաղորդում է Nord.news-ը:
-
05.10.2020|
12:41
ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
-
05.10.2020|
12:40
«Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան ուղեկցվում է ողջամտության սահմաններն անցնող ապատեղեկատվության և կեղծիքների արշավով», - հայտարարում է ՀՀ ԱԳՆ-ն:
-
05.10.2020|
12:30
ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հերքում է Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե իբր ՀՀ տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, դրանք որակելով հերթական կեղծիք։
-
04.10.2020|
21:05
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով եւս 5 հոգի արժանացել են «Արցախի հերոսի» բարձրագույն կոչման՝ հայտնում է Արայիկ Հարությունյանը։
-
04.10.2020|
21:03
Սփյուռքի Սիրելի՛ հայրենակիցներ, թանկագի՛ն քույրեր և եղբայրներ, մեծ հիացմունք, խոր հուզմունք և անսահման հպարտություն եմ ապրում՝ տեսնելով, լսելով ու զգալով համերաշխության, միասնության այն հուժկու ալիքը, որ բարձրացել է Սփյուռքում՝ ի արձագանք Արցախում և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից համատեղ սանձազերծված պատերազմի։
-
04.10.2020|
21:02
Այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ դադարեցվել է կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:
-
04.10.2020|
20:57
Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես` Ադրբեջանի թալիշաբնակ և լեզգիաբնակ քաղաքներում ու գյուղերում օրըստօրե աճող բողոքին, որոնցով բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու և Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմելու Ալիևի հրամանը:
-
04.10.2020|
20:53
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանին և նույնիսկ ամբողջ աշխարհին՝ ի պաշպանություն Արցախի Ալֆորվիլում կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց Ֆրանսիայի 24-րդ նախագահ Ֆրանսուա Օլանդը:
-
04.10.2020|
20:40
Ֆրանսիայում 173 քաղաքական գործիչ պահանջում է վերանայել Ադրբեջանի նկատմամբ երկրի վերաբերմունքը՝ ասվում է ֆրանսիական լրատվամիջոցներում, մասնավորապես՝ «Le Journal du Dimanche»-ի կողմից հրապարակված կոլեկտիվ նամակում: